ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կանայք, մի՛ ծխեք

Կանայք, մի՛ ծխեք
30.10.2012 | 14:02

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս:

Այդ կապակցությամբ, ասուլիս էր հրավիրել Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ինչպես արդեն գիտենք` աշխարհում, մահացությունների աղյուսակում, առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղ հիվանդությունը, երկրորդ տեղում` արգանդի պարանոցի քաղցկեղը, մնացածը քաղցկեղածին մյուս հիվանդություններն են:
Խաչանուշ Հակոբյանի տվյալներով, Կենտրոնում, հիմնադրման օրից մինչ այսօր, մոտ 300 հազար մարդ է հետազոտվել, որից 160 հազարը` միայն կրծքագեղձի հետազոտություններ են անցել: 160 հազարից ախտածին հիվանդությամբ տառապում են մոտ 8000-ը, որից 3761-ը կանայք են:
Քաղցկեղի դեմն առնելու միակ միջոցը, ըստ կենտրոնի տնօրենի, դրա կանխարգելումն է:
«Մեր հասարակությունը բավականաչափ տեղեկացված է: Տասներկու տարի առաջ հետազոտման նպատակով օրվա մեջ կենտրոն էր այցելում 30 այցելու, իսկ այսօր` 120»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Վերջինիս մեկնաբանմամբ, կանանց` բժշկին չդիմելու առաջին պատճառը, մտավախությունն է, հետազոտման բացասական արդյունքը: Երկրորդը` գումարային խնդիրը:
Թվայնացված մամոգրաֆիայի արժեքը 15 հազար դրամ է, սոնոգրաֆիկ հետազոտությունը` 5000 դրամ:
Քաղցկեղը աշխարհում բավականաչափ «երիտասարդ» հիվանդություն է: Կենտրոնում արձանագրվել է կրծքի քաղցկեղի 0-29 տարեկան 62 դեպք: Առհասարակ, շատ խոցելի են 40-50 տարեկան կանայք, որովհետև այս տարիքում է նրանց մոտ սկսվում հորմոնալ փոփոխություն: Կրծքագեղձը ամենախոցելի օրգանն է կնոջ համար:
Տղամարդիկ ևս հիվանդանում են քաղցկեղով: Տասնհինգ տարվա ընթացքում հայ-ամերիկյան կենտրոն է դիմել 631 տղամարդ, որոնցից կրծքի քաղցկեղով հիվանդ են 23-ը:
Վիճակագրությունն ավելի տխուր է մարզերում: Այնտեղ կանայք շատ ավելի ծանր կենցաղով են ապրում:
Բացի կենցաղային հոգսերից, նրանք նաև հոգեբանորեն են ճնշվում, իսկ սթրեսը քաղցկեղածին առաջին գործոններից մեկն է (առաջինը ժառանգական գործոնն է, երկրորդ տեղում` սթրեսը):
Քաղցկեղը կանխարգելող սնունդներից են դառը կարմիր գինին ու դառը շոկոլադը:
«Այս համակցությունը 90 տոկոսով պայքարում է քաղցկեղի դեմ»,- նշում է Խաչանուշ Հակոբյանը և խորհուրդ տալիս շատ օգտագործել սոխ և սխտոր, պղպեղ, լոլիկ և կարմիր խաղող: Ի դեպ, կանաց մոտ ախտածին և չարորակ գոյացությունների առաջացման աղբյուր է ծխամոլությունը, որով տարված է հայ կանանց զգալի մասը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 24153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ